Եվրահանձնաժողովը Լեհաստանի, Հունգարիայի և Ավստրիայի դեմ գործընթաց կսկսի ԵՄ նորմերը խախտելու համար, եթե վերջիններս չսկսեն իրենց մոտ փախստականներ ընդունել, հայտնում է Корреспондент-ը:
«Հունգարիան, Լեհաստանը և Ավստրիան ոչ ոքի չեն ընդունել: Դա հանդիսանում է վերջինների իրավական պարտավորությունների, Իտալիայի և Հունաստանի նկատմամբ պարտավորությունների, ինչպես նաև պատասխանատվության արդարացի բաշխման սկզբունքի խախտում», - հայտարարել են Եվրահանձնաժողովում:
Միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Դմիտրիս Ավրամոպոլուսը Լեհաստանին և Հունգարիային կոչ է արել սկսել միգրանտներ ընդունել: Հաղորդվում է, որ Ավստրիան արդեն պարտավորվել է միգրանտներ ընդունել Իտալիայից: