Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարար Տիմուր Սուլեյմանովը հայտնել է, որ Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է օրենքի նախագիծը, ըստ որի՝ Ղրղըզստանին հատկացվելու է 100 միլիոն ԱՄՆ դոլար Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու համար, հայտնում է TASS գործակալությունը:
Համաձայն պաշտոնյայի՝ օգնությունն ուղղված է միջոցառումների իրականացմանը, որոնք նախատեսված են ԵՏՄ-ին անդամակցելու «ճանապարհային քարտեզներով»:
Նրա խոսքով՝ գումարը մասնավորապես հատկացվում է երկրի մաքսային ենթակառուցվածքը բարելավելու համար: