Փակված ադրբեջանական հեռուստաալիքը կոլեկտիվը նամակ է գրել հանգուցյալ Հեյդար Ալիևին

10:30     18 մայիսի, 2017

Ամիսներ առաջ ադրբեջանական իշխանությունների որոշմամբ փակված ANS TV հեռուստաալիքը կոլեկտիվը բաց նամակ է հղել գործող նախագահ Իլհամ Ալիևի հայր, 2003 թվականին մահացած Հեյդար Ալիևին, հայտնում է PanArmenian-ը՝ ադրբեջանական Istipress-ին հղումով:

«Ներողություն Ձեր հոգու խաղաղությունը խանգարելու համար: Բայդ ցուք ինքներդ էիք ասում՝ խնդիր եղավ, ինձ դիմեք: Այժմ խնդիր է ծագել», - հեռուստաալիքի աշխատակիցները գրել են նամակում: Այնուհետև կոլեկտիվը գովում է Հեյդար Ալիևի անցած ճանապարհն ու սկսում բողոքել այն կապակցությամբ, որ ալիքը փակել են անհիմն մեղադրանքով և նրանք չեն կարողանում հասցնել իրենց տեսակետը գործող նախագահ Իլհամ Ալիևին:

Նամակի վերջում հեղինակները Հեյդար Ալիևի հոգուց աջակցություն են խնդրում ալիքի փակման որոշումը վերացնելու հարցում:

ANS TV-ն Ադրբեջանի ամենահին հեռուստաալիքներից մեկն էր: Այն փակել էին 2016 թվականի հուլիսին՝ Էրդողանի հակառակորդ Ֆեթուլահ Գյուլենի հետ հարցազրույց անելու համար: Պաշտոնական կառույցները որպես հիմնավորում հայտարարել էին, որ լրագրողները փորձել են թուրք ու ադրբեջանցի ժողովուրդների միջև սեպ խրել:


© armedia.am