Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրվա ընթացքում 35 միլիարդ դոլար են կորցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապված սկանդալների պատճառով, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Գործակալության վարկածով աշխարհի ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը, մեկ օրում կորցրել է 1 միլիարդ դոլար, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 1.7 միլիարդ դոլար, իսկ Zara ապրանքանիշի սեփականատեր Ամանսիո Օրտեգան՝ 325 միլիոն:
Թրամփի հետ կապված քաղաքական սկանդալների պատճառով ամենաշատը տուժել է Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը. նա մեկ օրում կորցրել է 2 միլիարդ դոլար:
Նշվում է, որ ամերիկյան ֆոնդային ինդեքսները նվազել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմիին պաշտոնից հեռացնելու և Մոսկվայի հետ Թրամփի կապերի հետաքննության մասին լուրերից հետո: