Ազատ ոճի ըմբշամարտում Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն և Ռիո-2016-ի արծաթե մեդալակիր, Ադրբեջանի ներկայացուցիչ Թոգրուլ Ասկերովը մեկ տարի ժամկետով որակազրկվել է դոպինգ օգտագործելու համար: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ flowrestling.org-ին հղումով:
Հաղորդվում է, որ Ասկերովը օգտագործել է հիգենամիտ, որը հայտնի է նաև որպես նորկոկլաուրին: