Շվեդիայի դատախազությունը դադարեցրել է հետաքննությունը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով, որը մեղադրվում էր բռնաբարության մեջ:
2012 թվականից Ասանժը գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ թաքնվում է շվեդական արդարադատությունից: Ասանժի պնդմամբ իր հանդեպ շվեդական դատախազության մեղադրանքներն անհիմն են և կոչված էին հետագայում նրան ԱՄՆ-ին հանձնելու: Միացյալ Նահանգները պնդում է քրեական պատասխանավության ենթարկել Ասանժին պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի հրապարակման պատճառով: