Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին մայիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների առաջատարն է, գրում է BBC-ն՝ Իրանի ներքին գործերի նախարարությանը հղումով:
Մոտ 26 մլն քվեաթերթիկի մշակումից հետո Ռոհանիի օգտին էստացել է 14.6 մլն, մինչդեռ նրա գլխավոր մրցակից Իբրահիմ Ռաիսին, ով վայելում է երկրի հոգևոր առաջնորդի աջակցությունը՝ 10.1 մլն ձայն:
Հաղորդվում է, որ Ռաիսին արդեն բողոքարկել է ընտրությունների արդյունքները՝ Ռոհանիի կողմնակիցներին մեղադրելով ընտրատեղամասերում քարոզչության մեջ:
Իրանի նախագահական ընտրություններին քվեարկել է ավելի քան 40 մլն մարդ, ինչը կազմում է գրանցված ընտրողների մոտ 70 տոկոսը։ Իրանի իշխանությունները նույնիսկ ստիպված են եղել երկարացնել քվեարկության ժամանակը: