Սպիտակ տան իրավաբանները սկսել են ուսումնասիրել ԱՄՆ նախագահ իմպիչմենտի հնարավորությունը, որպեսզի Դոնալդ Թրամփը կարողանա դիմակայել իրեն իշխանությունից հեռացնելու փորձերին, հայտնում է CNN-ը՝ իր աղբյուրիներին հղումով:
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավաբանները անցած շաբաթ խորհրդակցութուններ են անցկացրել իմպիչմենտի մասնագետների հետ և սկսել են տեղեկություններ հավաքել գործընթացի մեխանիզմների վերաբերյալ:
Նշենք, որ ամերիկյան լրատվամիջոցները սկսել են խոսել Թրամփի հնարավոր իմպիչմենտի մասին՝ ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հարցով հետաքննության ֆոնին: