Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական բանակցությունների 6-րդ ռաունդն ավարտվել է առանց շոշափելի արդյունքների: Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ չորսօրյա խորհրդակցությունների արդյունքում հաջողվել է հասնել պայմանավորվածության անցկացնելու իրավունքի և սահմանադրության հարցերով փորձագետների հանդիպում:
Դե Միստուրայի խոսքերով՝ հակամարտող կողմերն ուղիղ բանակցությունների ժամանակ շոշափվել են նոր սահմանադրությանը, նոր կառավարությանը, ազատ ընտրություններին և ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:
Հաղորդվում է, որ Ժնևում միջսիրիական խորհրդակցությունների հաջորդ ռաունդը ենթադրաբար կկայանա հունիսին։