Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին վերընտրվել է նախագահի պաշտոնում: Իրանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ Ռոհանին ստացել է 22,8 մլն ձայն կամ ձայների 56 տոկոսը: Նրա հիմնական մրցակից Էբրահիմ Ռաիսին ստացել է 15 մլն 452 հազար ընտրողի աջակցություն (մոտ 39 տոկոս):
Նախօրեին կայացած ընտրություններին մասնակցել է 40 մլն իրանցի կամ ընտրելու իրավունք ունեցողների 70 տոկոսը: Առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ էր ստանալ ընտրողների ձայների առնվազն 50 տոկոսը: