Ռուսաստանն ու Թուրքիան Ստամբուլում տնտեսական սահմանափակումները վերացնելու մասին համատեղ հայտարարություն են ստորագրել: Փաստաթուղթը ստորագրել են երկու երկրների փոխվարչապետներ Արկադի Դվորկովիչն ու Մեհմեդ Շիմշեքը, արարողությանը ներկա են գտնվել նաև Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետներ Դմիտրի ՄԵդվեդևն ու Բինալի Յըլդըրըմը:
Հաղորդվում է, Ստամբուլ այցի շրջանակներում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը բանակցությունները կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ: