«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Մանչեսթերի մարզադաշտում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Համապատասխան տեսանյութը տեղադրվել է համացնացում, հայտնում է իրաքյան «Ախբար Իրաք» լրատվական պորտալը:
Արդեն 22 մարդու կյանք խլած պայթյունը տեղի է ունեցել ամերիկացի փոփ-երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո: Պայթուցիկ սարք գործադրվել է սպասասրահում: Բրիտանական իշխանությունները տեղի ունեցածն որակել են որպես ահաբեկչությունը: