Վրաստանի Բաթումի քաղաքում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրվել է պաշտպանության ոլորտում համագործակցության պայմանագիր, հայտնում է թուրքական Haberler լրատվամիջոցը :
Պայմանագիրը ստորագրել են Թուրքիայի Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ՝ Ֆիքրի Ըշըքը, Լևան Իզորիան և Զաքիր Հասանովը:
Թուրքական աղբյուրներն առայժմ մանրամասներ չեն ներկայացնում ստորագրած պայմանագրի վերաբերյալ: