Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Եվրոպա լիգայի չեմպիոնի կոչումը։ Ստոկհոլմում կայացած եզրափակչում անգլիական ակումբը հաղթեց Ամստերդամի «Այաքսին»։
Նախ 18-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդին» առաջ մղեց Պոլ Պոգբան։ Երկրորդ խաղակեսի մեկնարկից երկու րոպե անց էլ «Յունայթեդի» առավելությունը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով հիանալի գոլի հեղինակ։ Նա փոխարինվեց խաղի 74-րդ րոպեին։
«Շատ, շատ, շատ ուրախ եմ մեր հաղթանակի համար: Ես կցանկանայի այս գավաթը նվիրել իմ ընտանիքին, Մանչեսթերին և ողջ հայությանը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը:
Հենրիխ Մխիթարյանը միակ հայ ֆուտբոլիստն է, որը խաղաց Եվրոպա լիգայի եզրափակչում, գոլ խփեց և դարձավ չեմպիոն։
Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեց։