Ռուս հայտնի հաղորդավարուհի «Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին մեկնաբանել է Հոկեյի երիտասարդական լիգայում «Օմսկի բազեներ» հոկեյի ակումբի հարձակվող Արտյոմ Մանուկյանի լավագույն խաղացող ճանաչվելը:
Հաղորդավարուհին Instagram-ի իր էջում Մանուկյանի պարգևատրման արարողությունից տեսանյութ է հրապարակել և զարմացել, որ հոկեյում մրցանակ է ստանում հայը:
«Արտյոմ Մաուկյան: Վա՛յ, Վա՛յ: Հայերը հոկեյում պարգև են ստանում! Գալուստյանը շոկի մեջ է! Ֆուտբոլ, հոկեյ, հայեր, առաջ Հայաստան!! Առաջիկայում գեղասահքն է, մարմնամարզությունը և լողափնյա վոլեյբոլը!», - գրել է Կանդելակին: