ՆԱՏՕ անդամ պետությունների ղեկավարները որոշում են ընդունել ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային դաշինքի միանալու մասին: Ինչպես փոխանցում է Интерфакс-ը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«ՆԱՏՕ-ն որոշել է դառնալ ԻՊ դեմ գլոբալ կոալիցիայի անդամ», - հայտարարել է Սթոլթենբերգը՝ հիշեցնելով, որ դաշինքի անդամներն արդեն առանձին-առանձին միացել են այդ կոալիցիային:
Սթոլթենբերգը նաև հստակեցրել է, որ դաշինքը չի մասնակցելու ռազմական գործողություններին, այլ իրականացնելու է կոորդինացիոն ֆունկցիաները և մասնակցելու է քաղաքական քննարկումներին: