Եգիպտոսում անհայտ անձինք հարձակվել են քրիստոնյա-ղպտիներին տեղափոխող ավտոբուսի վրա: Նախնական տվյալներով ավտոբուսի գնդակոծման հետևանքով զոհվել է շուրջ 23 մարդ, 25-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, հայտնում է Reuters-ը: Հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:
Ինչպես հայտնել է Էլ Մինիայի նահանգի նահանգապետը, ղպտիները գնալիս են եղել Կահիրեից հարավ գտնվող Սբ.Սամուիլ վանք: