Շրի-Լանկայում մայիսի 29-ի առավոտյան դրությամբ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 164-ի, ևս 104 մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է Корреспондент-ը:
Հաղորդվում է, որ առնվազն 88 մարդ հիվանդանոց են տեղափոխվել տարբեր աստիճանի վնասվածքներով: Վնասվել կամ ամբողջությամբ փլուզվել է մոտ 2 հազար շինություն:
Միևնույն ժամանակ օդերևութաբանները մայիսի 29-ին և 30-ին կանխատեսում են ավելի շատ տեղումներ, ինչը կարող է լրջորեն խոչընդոտել փրկարարական աշխատանքներին: