Շվեդ կինոռեժիսոր Ռուբեն էստլունդի «Քառակուսի» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենու ճյուղի»։ Իր այս տրագիկոմեդիայում ռեժիսորը պատմում է հասարակության բաժանվածության և միմյանց չհասկանալու մասին:
Հիմնական մրցույթին մասնակցած 19 ֆիլմերի ճակատագիրը որոշել է իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմադովարի գլխավորած ժյուրին: