Մեծ Բրիտանիան պետք է պատրաստ լինի լքելու Եվրամիությունն առանց գործարքի, եթե պայմանները Լոնդոնին դուր չգան: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Sky News հեռուստաալիքի եթերում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինի հետ անուղղակի դեբատի ժամանակ:
«Մենք պայմանավորվելու ենք ճիշտ գործարքի շուրջ, սակայն ես հայտարարել եմ, որ գործարքի բացակայությունը ավելի լավ է, քան վատ գործարքը: Մենք պետք է պատրաստ լինենք լքել բանակցությունները», - հայտարարել է Մեյը:
Կորբին իր հերթին վստահություն է հայտնել, որ իրեն կհաջողվի Brexit-ի շուրջ համաձայնության հասնել Բրյուսելի հետ: «Գործարք կլինի», - հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 8-ին: