ՆԱՏՕ-ն պլանավորում Է Սև ծովում անվտանգությունն ապահովել Ռումինիայում համալրված բազմազգ ջոկատի ուժերով, որի մեջ մտնում են միայն դաշինքի երկրների ստորաբաժանումների զինվորականները: Այդ մասին վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել Է ՆԱՏO-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը:
«Այս փուլում մենք չենք պլանավորում ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայել վրացական նավահանգիստներում: Մենք իսկապես գնահատում ենք Վրաստանի հետ փոխհարաբերությունները Սևծովյան տարածաշրջանի անվտանգության համատեքստում այն առումով, որ Վրաստանն ավելի տեղեկացված Է և դաշինքին տեղեկատվություն Է տրամադրում այս տարածաշրջանի վերաբերյալ»,- ասել Է Գյոթեմյուլլերը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանից հետո: