Բաղդադի քաղաքային կամուրջներից մեկի մոտ պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 7, վիրավորվել 30 մարդ, հայտնում է Al-Jazeera հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ պայթել է ականապատ ավտոմեքենա:
Այսօր ավելի վաղ պայթյուն է տեղի ունեցել Բաղդադի կենտրոնում գտնվող պաղպաղակի խանութի մոտ: 15 մարդու կյանք խլած այս պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: