Եվրագոտին պահպանում է տնտեսական աճի բարձր տեմպեր: Գործարար ակտիվության ինդեքսն արտադրության ոլորտում (PMI) մայիսին, համաձայն Market Economics կազմակերպության ուսումնասիրությունների, կազմել է 56.8 կետ, ինչը վերջին վեց տարվա լավագույն ցուցանիշն է, հաղորդում է Euronews-ը:
Պետք է նշել, որ աննշան նվազել է ծառայությունների ոլորտի գործարար ակտիվության ցուցանիշը՝ մայիսին կազմելով 56.2 կետ:
Երկու ոլորտներում էլ ակտիվության աճն ամենաբարձրն է եղել՝ 2007թ.-ից սկսած, իսկ նոր աշխատատեղերի թիվը եղել է ամենաշատը վերջին 20 տարիների կտրվածքով: