Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին ստի մեջ մեղադրող երգը հետզհետե մեծ հեղինակություն է վայելում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Liar Ge2017» («Ստախոս, ստախոս, համապետական ընտրություններ 2017») անունը կրող երգը թողարկվել է մայիսի 26-ին Captain Ska խմբի կողմից: Այն Պահանողական կուսակցության ղեկավարին մեղադրում է նրանում, որ անցյալ տարի դառնալով Մեծ Բրիտանիայի վարչապետ, նա խոստացել է երկիրը դարձնել հավասար հնարավորությունների, սակայն արդյունքում կրճատել է ապահովագրական, կրթկան ծախսերը՝ իր դիրքորոշումը որոշ սոցիալական վճարների հետ կապված 180 աստիճանով փոխելով:
«Նա ստախոս է, ստախոս, մի հավատացեք նրան, ոչ, ոչ, ոչ»,- այսպես է հնչում կանացի ձայնով կատարվող երգը:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Մեծ Բրիտանիայում կանցկացվեն սույն թվականի հունիսի 8-ին: