Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնական հատվածում՝ օտարերկրյա դեսպանություններից և նախագահական պալատից ոչ հեռու, հզոր պայթյուն է որոտացել, հաղորդում է BBC-ն:
«Դա եղել է գերմանական դեսպանատան մոտ պայթուցիկներով լցված մեքենա: Սակայն մոտակայքում կան նաև այլ կարևոր շենքեր: Դժվար է ասել, որն է եղել թիրախը», - նշել է ոստիկանության ներկայացուցիչը:
Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով առնվազն 90 մարդ զոհվել կամ վիրավորվել է: Պայթյունն այնքան հզոր է եղել, որ վնասել է մի քանի հարյուր մետ հեռավորության վրա գտնվող շենքերը: