Եվրահանձնաժողովն առաջարկել է ստեղծել Արժույթի Միջազգային հիմնադրամի անալոգը 2020-2025թթ. ընթացքում: Այդ մասին ասվում է Հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության մեջ, փոխանցում է Gazeta.ru-ն:
Մասնավորապես առաջարկվել է գործողությունների ծրագիր, որը նշված ժամանակահատվածում պետք է իրականացվի: Հայտնի է դարձել, որ այդ նպատակով առաջարկվել է ստեղծել նաև Եվրոպական դրամական հիմնադրամ:
Ավելի վաղ, հայտնի էր, որ Եվրահանձնաժողովը կանխատեսել է Brexit-ի ազդեցություն Եվրամիության 2018թ. բյուջեի վրա: