Մոտ ժամանակներում ևս մեկ հայտնի ֆուտբոլիստ՝ «Ռուբինի» խաղացող Դինիյար Բիլյալետդինովը, պայամանգիր կստորագրի մոսկովյան «Արարատի» հետ, հայտնում է «Советский спорт»-ը՝ իր աղբյուրին հղումով:
Հիշեցնենք, ակումբի նախագահ Վալերի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ակումբը բանակցություններ է վարում ևս մեկ ֆուտբոլիստի հետ, ով խաղում էր «Սպարտակում» և Ռուսաստանի հավաքականում:
Ավելի վաղ ակումբը հայտարարել է «Ուրալի» հարձակվող Ռոման Պավլյուչենկոյի հետ պայմանագիր ստորագրելու մասին: