Ֆիլիպինների օդուժը հարվածել է յուրայիններին. կան զոհեր և վիրավորներ
Ֆիլիպինների հարավային Մարավի քաղաքում իսլամիստների դեմ պայքարի շրջանակներում երկրի օդուժի ավիահարվածների արդյունքում զոհվել է առնվազն 10 ֆիլիպինցի զինվորական, հայտնում է BBC-ն:
«Զինվորականների խումբը հայտնվել է մեր սեփական օդային հարվածների տակ: Մենք կորուստներ ենք ունեցել՝ 10-ը զոհվել են, 8-ը՝ վիրավորվել», - հայտնել է երկրի պաշտպանության նախարարը:
«Իսլամական պետության» հետ կապված իսլամիստները մայիսի 23-ին գրավել են մոտ 200 հազար բնակչություն ունեցող Մարավի քաղաքը, որի համար կառավարական զորքերի և իսլամիստների միջև մարտերը շարունակվում են մինչ օրս: