ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հասցրած ավիահարվածի արդյունքում Սիրիայում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման Amaq լրատվական գործակալության հիմնադիր Ռայան Մեշալը, հայտնում է Reuters գործակալությունը՝ Մեշալի եղբորը հղումով:
Հաղորդվում է, որ կոալիցիան հարված է հասցրել Սիրիայի հյուսիսարևելյան Դեր Զոր նահանգի Ալ-Մայադին քաղաքի նրա տանը: Հարվածի հետևանքով զոհվել է նաև Մեշալի դուստրը։
Amaq հիմնադրվել է 2014 թվականին և մինչ օրս զբաղվում է գրոհայինների հաղորդագրությունների՝ այդ թվում ահաբեկչությունների պատասխանատվության տարածմամբ: