Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկանծու Հիլարի Քլինթոնը կատակով ենթադրել է, որ Twitter-ում Սպիտակ տան ղեկավարի հրապարակած անհասկանալի բառ՝ գաղտնի հաղորդագրություն է ուղղված ռուսներին, հայտնում է lenta.ru-ն:
«Մենք բավարար հասանելիություն չունենք, որպեսզի հասկանանք, ինչ է covfefe-ը», - Կալիֆոռնիայում Code Conference-ի ժամանակ հայտարարել է նա:
Թրամփը տառասխալով իր գրառումը հրապարակել էր մայիսի 31-ին: Չնայած գրառումը շուտ հեռացվել էր, սակայն օգտատերերը շարունակում են հումորային ենթադրություններ անել այս կապակցությամբ: