Երեկ գիշեր հակառակորդը է գնդակոծություն է իրականացրել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսի ուղղությամբ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Բաղանի համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը:
«Վնասվել է 2 տուն, մեկինը՝ տան տանիքը, մյուսի ջրհորդանը, այլ վնասներ չեն եղել։ Այս պահին իրավիճակը հանդարտ է, մեր բանակը վերահսկում է իրավիճակը»,- մանրամասնեց նա:
Նարեկ Սահակյանը նաև ընդգծեց, որ այս պահին գյուղի միջնակարգ դպրոցում Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ միջոցառում է, բնակիչները տոնում են: