«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական հեռուստաալիքը՝ MUTV-ն, վավերագրական ֆիլմ է նկարահանում Հենրիխ Մխիթարյանի մասին: Այս մասին հայտնում է «Յունայթեդ»-ի ֆեյսբուքյան էջը:
Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց մրցաշրջանի սկզբում՝ 2016/17 առաջնությունում դառնալով 4 գոլի հեղինակ: