«Մանկական նոր ալիք-2017» երգի միջազգային մրցույթում առաջին տեղը կիսել են Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներ Անահիտ Ադամյանը և Արինա Պետրովան, հայտնում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ երկրորդ հորիզոնականում հայտնվել է Իսրայելի ներկայացուցիչ Կուպեր Տալին, իսկ երրորդում՝ Ռուսաստանը ներկայացնող Եվգենի Բոյցովը:
Մրցույթի եզրափակիչը անցել է «Արտեկ» մանկական կենտրոնում: Եզրափակչին մասնակցել են 13 կատարողներ 11 երկրներից՝ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Բոսնիա և Հերցեգովինայից, Գերմանիայից, Իսրայելից, Լիտվայից, Մոլդովայից, Ֆրանսիայից, Ղազախստանից և Աբխազիայից: