Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է կարգադրություն Թուրքիայից սննդամթերքի ներմուծման մի շարք սահմանափակումների չեղարկման վերաբերյալ, հայտնում է gazeta.ru-ն:
Մասնավորապես նշվում է, որ Մոսկվան թույլ է տվել Թուրքիայից արդեն ներկրել սառեցված մսամթերք, թարմ կամ սառեցված վարունգ, թարմ խնձոր, տանձ, խաղող, մորի և ելակ:
Հիշեցնենք, Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ է սահմանել 2015 թվականի վերջին Թուրքիայից կողմից Սիրիայում ռուսական ուղղաթիռը խոցելու պատճառով: