Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովի անդամները շարունակեն օգնություն տրամադրել Արցախում ականազերծման ծրագրի իրականացման համար:
Հանձնախումբը ջանում է, որպեսզի «HALO Trust» կազմակերպությունը կարողանա ԱՄՆ-ի 2018 թվականի բյուջեից ֆինանսավորում ստանա՝ Արցախում ծրագիրն ավարտին հասցնելու համար:
Հանձնախմբի անդամները Կոնգրեսի և Սենատի անդամներին տեղեկացնում են «HALO Trust»-ի աշխատանքի արդյունքների մասին՝ նրանց աջակցությունը ստանալու և ականազերծումը մինչև 2020 թվականն ավարտելու համար: