«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է շաբաթ երեկոյան Լոնդոնում կատարված հարձակման պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ ահաբեկիչների ինտերնետ ռեսուրսներին հղումով։
««Իսլամական պետության» զինյալների ջոկատն է իրականացրել Լոնդոնում նախօրեի հարձակումը», - ասվում է խմբավորման հայտարարությունում;
Երեք տղամարդիկ Լոնդոնյան կամրջի շրջանում ավտոմեքենայով վրաերթ են կատարել հետիոտների վրա, որից հետո հասել Բորո շուկա, որտեղ, մեքենայից դուրս գալով, դանակներով սկսել են հարձակվել անցորդների վրա։ Հանցագործները ոչնչացվել են ոստիկանության կողմից։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 7, տուժել՝ 48 մարդ։