Եմենի իշխանությունները հաստատել են Կատարի հետ հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և Եմենում հութի ապստամբների դեմ պայքարող արաբական կոալիցիայից Կատարին հանելու մասին տեղեկությունները, հաղորդում է Al-Arabia հեռուստաալիքը:
Sky News Arabia-iի փոխանցմամբ Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարել է նաև Լիբիան:
Ավելի վաղ Կատարի դիվանագիտական ներկայացուցչությունները իրենց երկրում փակելու և Կատարի հետ ցանկացած տիպի հաղորդկացությունը խզելու մասին հայտարարել էին նաև Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը՝ պաշտոնական Դոհային մեղադրելով ահաբեկչական գործունեություն հովանավորելու և մասնավորապես «Ալ-Քաիդայի», ԻՊ-ի հետ համագործակցության մեջ:
Սակայն դիտորդները կարծում են, որ իրական պատճառը նախորդ շաբաթ էր-Ռիադում կայացած Պարսից ծոցի երկրների գագաթաժողովի ժամանակ Կատարի լրատվական գործակալության կողմից այդ երկրի Էմիրի ելույթի տարածումն էր, որում վերջինս աջակցություն էր հայտնում Իրանի հետ նորմալ հարաբերություններին: