Twitter-ում մեծ տարածում է ստացել Լոնդոնում իրականացրած ահաբեկչության վայրում արված լուսանկարը, որտեղ վազող մարդկանց թվում է նաև մի բրիտանացի, ով «փրկում է» իր բաժակի գարեջուրը, հաղորդում է «Ռամբլեռ նովոստին»:
Լուսանկարով թվիթն արդեն ավելի քան 31.000 ռեթվիթ է հավաքել և գրեթե 94.000 հավանություն ստացել: @hmannella նիքով հրապարակման հեղինակը լուսանկարի տակ գրառում է կատարել. «Մարդիկ փախչում են Լոնդոնի կամրջից, իսկ այս տղան աջից ոչ մի կաթիլ չի թափել: Աստվա՛ծ, օրհնի՛ր բրիտանացիներին»:
Մեկնաբանություններում օգտատերերը նշում են, որ բրիտանացիները կատակում են նույնիսկ ծանր պահերին, և հենց դա է միավորում նրանց: Ոմանք նշել են, որ գարեջուրը Լոնդոնում այնքան թանկ է, որ իսկական բրիտանացին հազիվ թե թույլ տա ահաբեկիչներին զրկել իրեն հաճույքից:
Օգտատերերից շատերը հավելել են, որ հպարտանում են Լոնդոնի բնակչի անվախությամբ: