Գործազրկության մակարդակը եվրագոտում ապրիլին նվազել է՝ գրանցելով վերջին ինը տարիների ընթացքում առաջին անկումը: ԵՄ վիճակագրական ծառայության՝ Եվրոստատի տվյալներով եվրագոտու անդամ 19 պետություններում այդ ցուցանիշը կազմել է 9,3%, հաղորդում է Euronews-ը:
Գործազրկության ամենափոքր ցուցանիշները գրանցվել են Չեխիայում (3,2%), Գերմանիայում (3,9%) և Մալթայում (4,1%), իսկ ամենաբարձր ցուցանիշը գրանցել են Հունաստանը (23,2%) և Իսպանիան (17,8%):
Պետք է նշել, որ իրականությունը գերազանցել է փորձագիտական սպասումները: