Կատարը մոտ 1 մլրդ դոլար է վճարել Իրաքում թագավորական ընտանիքի անդամներին գերությունից ազատելու համար, հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով գործարքին մասնակցած աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ փրկագնի օգնությամբ կատարցիները վճարել են թագավորական ընտանիքի 26 անդամի ազատության համար, ովքեր Իրաքի հարավ էին ուղևորվել բազեի որսի և պատանդ ընկել ահաբեկիչներին, ինչպես նաև Սիրիայում գերի ընկած 50 զինվորականների համար: Հաղորդվում է, որ Կատարի իշխանությունները մասնավորապես վճարել են Սիրիայում Ալ-Կաիդայի բջիջներից մեկին և Իրանին: Գործարքն ենթադրաբար տեղի է ունեցել ապրիլին:
Փրկագին վճարելու մասին տեղեկությունները հայտնվեցին Կատարի շուրջ սկանդալի ֆոնին: Հիշեցնենք, նախօրեին Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն, Եմենը, Եգիպտոսը և Լիբիան հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ վերջինիս մեղադրելով ահաբեկչություն հովանավորելու մեջ: