ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Պենսը, խոսելով ժամանակակից աշխարհի սպառնալիքների մասին, նույն շարքին է դասել Ռուսաստանը, Իրանը և ահաբեկչությունը: Ամերիկացի քաղաքական գործչի խոսքերով, հաշվի առնելով Ռուսաստանի, Իրանի և ահաբեկիչների գործողությունները, ԽՍՀՄ փլուզումից հետո այսօր աշխարհը դարձել է շատ ավելի վտանգավոր, քան երբևէ, հայտնում է Newsru.com-ը: Այս համատեքստում Մայքլ Պենսը կոչ է արել, որպեսզի ՆԱՏՕ-ն շարունակի զարգանալ՝ վերահաստատելով, որ ԱՄՆ-ն հավատարիմ է դաշինքի շրջանակներում միասնական պաշտանության սկզբունքին:
Փոխնախագահը նշել է, որ այժմ ՆԱՏՕ-ի գործելու ժամանակն է, և այն միասնական ու ամուր կանգնած է գլոբալ ահաբեկչության դեմ: Պենսը ցավակցություն է հայտնել օրերս Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածներին: