«Սիրիական ժողովրդավարակ ուժեր» (SDF) ընդդիմադիր դաշինքի ջոկատները մտել են «Իսլամական պետության» «մայրաքաղաք» Ռաքքա, որը ԻՊ վերահսկողության տակ է 2013 թվականից: Ինչպես հաղորդում է AFP-ն, SDF-ի ուժերը Ռաքքա են մտել արևելյան կողմից:
ԻՊ-ից Ռաքքայի ազատագրման գործողությունը իրականացնում են «Սիրիական ժողովրդավարական ուժեր» դաշինքը, որը բաղկացած է քրդական զինյալներից և տեղի արաբական ցեղերի աշխարհազորայիններից: Նրանց օգնություն է ցուցաբերում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան: