Այս օրերին Արցախում գտնվող ռուս գրող, հրապարակախոս, քաղաքական ակտիվիստ Էդուարդ Լիմոնովը է հարցազրույց է տվել Artsakhtimes-ին և պատմել Արցախից ստացած իր տպավորությունների մասին:
«Ղարաբաղում տեսել եմ բազմաթիվ հին հուշարձաններ, ձեռագրեր բազմաթիվ հինավուրց եկեղեցիներում: Ամենաշատը տպավորել է հենց հողը՝ շքեղ, չտեսնված: Ամեն դեպքում ես փորձ ունեմ: Ձեզ մոտ բնության կատաղությունը արտասովոր է: Եվ իհարկե, ես այսպես եմ հասկանում, որ ձեզ Հայաստանի հայերից տարբերում է այն, որ այստեղ լեռնեցիներ են ապրում: Նրանք այնուամենայնիվ ավելի ազատասեր, համարձակ մարդիկ են և իրենց ազատությունը հենց այնպես չեն հանձնի», - ասել է Էդուարդ Լիմոնովը: