Իրանի անվտանգության ուժերն ոչնչացրել են Թեհրանում իմամ Խոմեյնիի դամբարանում հարձակման երկրորդ մասնակցին, հայտնում է РИА Новости-ն՝ դամբարանի մամուլի ծառայությանը հղումով:
Ավելի վաղ հաղորդվում է, որ այաթոլլա Խոմեյնիի դամբարանի տարածքում հրաձգության հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ 5 մարդ:
Հրաձգությունից բացի զինված հարձակվողներից մեկն ինքնապայթեցում է իրականացրել։