Թեհրանում խորհրդարանի շենքի մոտ ահաբեկչություն իրականացրած անձիք խորհրդարանի շենք կանացի հագուստով են ներթափանցել: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղվելով Իրանի ՆԳ փոխնախարար Հոսեյն Զոլֆարակի հայտարարությանը, հաղորդում է RNS գործակալությունը:
Իրանական ՆԳՆ տեղեկություններով, ահաբեկչության արդյունքում զոհվել է նվազագույնը երկու, վիրավորվել՝ 30 մարդ: