Ամերիկացի գործարար, Rogers Holdings-ի սեփականատեր Ջիմ Ռոջերսը հայտարարել է, որ հաջորդ տարի աշխարհին հերթական գլոբալ ֆինանսական ճգնաժամն է սպասվում, փոխանցում է RNS գործակալությունը:
«Ես սպասում եմ, որ այն (ճգնաժամը)» սպասվում է 2018թ.-ին, հնարավոր է, նույնիսկ 2017թ.-ի վերջին: Արդյո՞ք լավ եմ պատրաստված դրան: Ոչ: Քանի որ ես առայժմ պատրաստվում են դիրքավորվել, ինչն ինձ թույլ կտա լավ վաստակել ճգնաժամի ընթացքում»,- ասել է Ռոջերսը:
Նա նաև ավելացրել է, որ ճգնաժամի մեկնարկը կարող է տրվել աշխարհի ցանակացած վայրից:
«Դա կարող է լինել հունական տնտեսության վերջնական անկումը, կամ ԱՄՆ կենսաթոշակային ծրագիրը: Փաստացի վճարումները չեն դադարում, մինչդեռ ֆոնդերում գումարները վերջանում են և դուք կտեսնեք, որ ԱՄՆ առաջադար կենսաթոշակային հիմնադրամները խնդիրներ կունենա»,- մասնավորեցրել է ամերիկացի գործարարը:
Նա նաև հավելել է, որ նոր ֆինանսական ճգնաժամը կամպապնդի ռուբլու փոխարժեքը: