Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն անակնկալ այցով հունիսի 7-ին մեկնել է Թուրքիա, հայտնում է Hurriyet Daily-ին:
Այցի շրջանակում նախատեսվում է նրա հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ինչպես Իրանի արտաքին գործերի նախարարն է նշել, թուրք պաշտոնյաների հետ քննարկման հիմնական թեմաները վերաբերելու են տարածաշրջանում վերջին զարգացումներին, որոնք մտահոգության տեղիք են տալիս:
Հատկանշական է, որ Զարիֆի այցը Թուրքիա տեղի ունեցավ Իրանի ահաբեկչություններից անմիջապես հետո: