Հայաստանի պետական կամերային երգչախումբն Արցախում հանդես է եկել համերգով

19:55     7 հունիսի, 2017

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունների նախաձեռնությամբ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել Հայաստանի պետական կամերային երգչախմբի հերթական համերգը, հայտնում է Artsakh Press-ը:

Համերգը տեղի է ունեցել «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում: Համերգի ընթացքում    հնչել  են  Կոմիտասի, Սայաթ-Նովայի ստեղծագործություններից, ինչպես նաև հայկական  ժողովրդական  երգերի  մշակումներից:


© armedia.am