Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը և մի շարք արաբական երկրներ Կատարի հետ դիվանագիտական հարաբերություններ վերականգնելու համար մի շարք պահանջներ են ներկայացրել Դոհային, հայտնում է The Wall Street Journal-ը՝ իր տեղեկացված աղբյուրին հղումով:
Արաբական երկրները Դոհայից մասնավորապես պահանջում են Կատարում տեղակայված Al Jazeera հեռուստաալիքի հեռարձակման ծավալի կրճատում, ծայրահեղական խմբավորումների ֆինանսավորման և «Մուսուլման եղբայրներին» ցուցաբերվող աջակցության դադարեցման երաշխիքներ:
Նշվում է, որ այս ցուցակը դեռևս վերջնական չէ: Դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար պահանջների վերջնական ցուցակը Կատարին կներկայացվի մոտ ժամանակներում: