ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրապարակել է գլխավոր քարտուղարի զեկույցը՝ «Իսլամական պետության» կողմից խաղաղության ու անվտանգության սպառնալիքի մասին: Զեկույցում նշվում է նաև Իրաքում և Սիրիայում խմբավորման գրոհայինների թիվը։
Այսպես, համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ահաբեկիչների շարքերում կռվում են 12-20 հազար գրոհայիններ, նրանց թիվը զգալիորեն պակասել է վերջին 16 ամիսներին։ Դանդաղել է նաև օտարերկրացի գրոհայինների հոսքը։ Ավտանգության խորհրդում կարծում են, որ այժմ միջազգային անվտանգության հիմնական սպառնալիքը սեփական երկրներ գրոհայինների վերադարձն և հակամարտության գոտուց այլ տարածաշրջաններ նրանց տեղաշարժն է։